Legal:Նոր մասնակիցների ողջույնի հարցման գաղտնիության քաղաքականություն

From Wikimedia Foundation Governance Wiki
Revision as of 18:39, 19 February 2020 by LMixter (WMF) (talk | contribs) (Created page with "Այս հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչպես և երբ է Վիքիմեդիան հավաքում, օգտագործում և տարածո...")
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)

Այս հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչպես և երբ է Վիքիմեդիան հավաքում, օգտագործում և տարածում հարցման մասնակիցներից ստացված տեղեկատվությունը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս Գաղտնիության մասին հայտարարության բնօրինակ տարբերակի և թարգմանության իմաստի կամ մեկնաբանության միջև որևէ տարբերություն առաջանալու դեպքում անգլերեն բնօրինակն ունի գերակայություն:

Հարցման նպատակ

Մենք գնահատում ենք հետադարձ կապը։ Այս հարցումը մեզ կօգնի հասկանալ, թե ինչի են ուզում հասնել նոր մասնակիցները Վիքիպեդիայում, ուղղորդել նրանց դեպի համապատասխան օգնություն, օգտագործել հետադարձ կապը նոր գործառույթներ զարգացնելու համար։

Ինչ տեղեկատվություն ենք մենք հավաքում

Այս հարցումը հավաքում է տրված հարցերի պատասխանները․ կա երկու տեսակի պատասխան՝ հստակ պատասխաններ և ազատ պատասխաններ։ Մենք ավտոմատ կերպով կհավաքենք Ձեր մասնկացային անունը և այն լեզվով Վիքիպեդիան, որը Դուք օգտագործում եք։ Եթե Դուք նախընտրում եք տրամադրել նաև Ձեր էլեկտրոնային հասցեն, ապա այն կավելացվի Ձեր հաշվի նախընտրություններին, սակայն այն Ձեր հարցման պատասխանների մեջ չի պահպանվի։

Տեղեկատվության տարածում և բացահայտում

Այս հարցման արդյունքները հանրայնորեն կտարածվեն հետևյալ կերպ։ Հստակ պատասխանով հարցերի համախմբված տեղեկատվությունը և ազատ պատասխանով հարցերին տրված անանուն պատասխանները հրապարակվելու են mediawiki.org կայքում։ Ուստի, մենք խորհուրդ ենք տալիս, որ Դուք չօգտագործեք Ձեր իրական անունը, մասնակցային անունը, էլեկտրոնային հասցեն կամ ցանկացած այլ անձնական տեղեկատվություն ազատ պատասխանով հարցերի համար։ Եթե Դուք ցանկանում եք, որ խմբագրման հետ կապված հարցերով Ձեզ հետ կապվեն, ապա Վիքիմեդիա Հիմնադրամը կարող է Ձեզ հետ կապ հաստատել էլեկտրոնային հասցեի միջոցով։

Չմշակված տվյալները հասանելի կլինեն միայն Վիքիմեդիայի աշխատակազմին և այն կամավորներին, ովքեր մասնակցելու են այս տեղեկատվության մշակմանը և ովքեր պարտավորվել են չբացահայտել այդ տեղեկատվությունը, բացառությամբ ստորև ներկայացված դեպքերի։

Մենք իրավունք ունենք բացահայտել ցանկացած տեղեկատվություն, երբ այդ է պահանջում օրենքը, երբ ունենք Ձեր թույլտվությունը, երբ անհրաժեշտ է մեր իրավունքների, գաղտնիության, անվտանգության, մասնակիցների և ընդհանուր հանրության պաշտպանության համար կամ անհրաժեշտ է Օգտվելու կանոնները կամ Վիքիմեդիայի այլ քաղաքականություն գործադրելու համար։

Հարցումների պատասխանների արտոնություն

Պատասխանելով ազատ պատասխանով հարցերին՝ Դուք համաձայնվում եք, որ Ձեր պատասխանները գրանցվեն և տրամադրվեն հանրային տիրույթին Creative Commons Zero 1.0 պայմաններով (ամբողջական տեքստը հասանելի է այստեղ՝ https://creativecommons.org/publicdomain/zero/1.0/)։

Կարևոր տեղեկատվություն

Վիքիմեդիա Հիմնադրամը համաշխարհային կազմակերպություն է, որը նվիրված է ազատ գիտելիքի խթանմանը։ Ուղարկելով Ձեր պատասխանը՝ Դուք հասկանում եք, որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը հավաքվելու, պահպանվելու, մշակվելու և բացահայտվելու է Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից կամ օգտագործվելու է ԱՄՆ-ում, ինչպես նկարագրված է գաղտնիության մասին այս հայտարարության մեջ։ Դուք պետք է նաև տեղյակ լինեք, որ այս տեղեկատվությունը կարող է ԱՄՆ-ից փոխանցվել այլ երկրների, որոնք կարող է վերոնշյալ նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար ունենան տեղեկատվության պաշտպանության այլ կամ ավելի քիչ խիստ օրենքներ, քան Ձեր երկրում է ընդունված։

Վիքիմեդիան հասկանում է մասնակցի գաղտնիության կարևորությունը։ Այս իսկ պատճառով մենք աշխատում ենք մեր մասնակիցներին պաշտպանել մեր կողմից պահպանվող տեղեկատվության ոչ իրավազոր բացահայտման կամ օգտագործման դեպքերից։ Մեկ տարվա ընթացքում սույն հարցման արդյունքում հավաքված տեղեկատվությունը կջնջվի կամ անանուն կդարձվի։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս տվյալների պահպանման մեր ուղեցույցները։

Հարցման հետ կապված հարցերի համար կապվեք հետևյալ անձի հետ՝ [[1]

Շնորհակալություն հետադարձ կապի համար։

Վիքիմեդիա Հիմնադրամ